Աճուրդի է հանվել չորացած սոսնձի մի կտոր

14:24 • 30.01.12

Մեծ Բրիտանիայում eBay օնլայն աճուրդում վաճառքի է հանվել սոսնձի մի չորացած կտոր, որը հիշեցնում է հայտնի «Սիմփսոններ» մուլտսերիալի հերոս` Հոմեր Սիմփսոնի գլուխը, գրում է International Business Times-ը:

Սոսնձի սեփականատերը Քրիստոֆեր Հերբերտն է: Նա ասել է, որ մոտ 1 սանտիմետրանոց սոսնձի կտորը համարում է բացառիկ երևույթ:

Աճուրդի համար արդեն իսկ  182 հազ. եվրո վճարելու պատրաստակամություն են հայտնել: Աճուրդը կավարտվի փետրվարի 25-ին: