Գյումրիի Մազմանյան 230ա հասցեում հայտնաբերել են տանտիրոջ դին
Հունվարի 29-ին`ժամը 00:15-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի թիվ 230ա տան բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի` դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Փրկարարները` բացելով բնակարանի դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են Սամվել Կակոսյանի (մոտ 55տ) դին և հանձնել դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին:









