Մահաթմա Գանդիի նմանակների երթ` Կալկաթայում
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կայացել է Մահաթմա Գանդիի «նմանակների» երթ: Միջոցառմանը, The Daily Mail-ի համաձայն, մասնակցել է 10-16 տարեկան 485 տղա:
Ակցիան նվիրվել է Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախության շարժման գաղափարախոս Մահաթմա Գանդիի մահվան 64-րդ տարելիցին:
Երթին մասնակցելու համար երեխաներին հագցրել են սպիտակ հագուստ, մարմնագույն գլխարկներ և մետաղական շրջանակի մեջ վերցված ակնոց, որից կրել է Գանդին: Նաև դպրոցականների դեմքին կպցրել են սպիտակ բեղեր, ոմանց դեմքին` նկարել: Այս տեսքով երեխաները քայլել են քաղաքով մոտ 500 մետր:
Այս քայլերթի նպատակը բնակչությանը 1930 թ-ին անցկացված հոգևոր առաջնորդի` գաղութային իշխանությունների դեմ «աղե» արշավը հիշեցնելն է:
Ակցիայի անցկացմանը հետևել են Գինեսի «Ռեկորդների գրքի» ներկայացուցիչները, որոնք հաշվել են քայլերթի մասնակիցների թիվը: Մոտ ժամանակում երեխաների ռեկորդը պաշտոնապես կգրանցվի գրքում:
Մահաթմա Գանդին, որին Հնդկաստանի բնակիչները պատվում են որպես «ազգի հայր», սպանվել է 1948 թվականի հունվարի 30-ին, Դելիում:









