Հզոր փոթորիկ Ինդոնեզիայում. կան զոհեր

10:32 • 30.01.12

Ինդոնեզիայում հզոր փոթորիկի արդյունքում 14 մարդ է զոհվել, ևս 60-ը վիրավորվել, գրում է gazeta.ru-ն:

Ինդոնեզիայի Աղետների վերացման ազգային գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նորգրոհոն հայտարարել է, որ վերջին չորս օրում փոթորիկից տուժել է Ճավա և Բալի կղզիների 35 մարզ և քաղաք:

Ավիրվել է մոտ 2364 տուն: Այս անգամ փոթորիկի պատճառը «Իգգի» արևադարձային ցիկլոնն է, որը մոլեգնում է Հնդկական օվկիանոսում: