Ստամբուլյան կինոթատրոնը հասարակաց տան է վերածվել
Ստամբուլի կինոթատրոններից մեկում ձերբակալվել է 18 մարդ, այդ թվում նաև կինոթատրոնի տնօրենը:
Անվտանգության նախարարության բարոյականության հարցերով պատասխատանատու խմբերը տեղեկություն էին ստացել այն մասին, որ շաբաթվա վերջում կինոթատրոններից մեկում մարմնավաճառությամբ են զբաղվում:
Ոստիկանները քաղաքացիական հագուստներով մտել են կինոթատրոն, որտեղ ցուցադրվում էր պոռնոֆիլմ և նկատել, որ խումբը բջջային հեռախոսներով կարճ հաղորդագրություններ է ուղարկում միմյանց և տարածում ամբողջ դահլիճում մարմնավաճառությամբ զբաղվելու պատրաստ աղջիկների գտնելու նպատակով: Հաղորդարություններից մեկը հասել է ոստիկանին և նրանց իրականացրած օպերացիայի արդյունքում մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել է 18 մարդ:
Կինոթատրոնի տնօրենը «մարմնավաճառության միջնորդ հանդիսանալու» մեղադրանքով տեղափոխվել է Թուրքիայի Արդարադատության նախարարություն, իսկ մնացյալներն ազատ են արձակվել, գրում է «Անադոլու» գործակալությունը:









