Ստամբուլում ռեկորդային ցրտեր են (լուսանկարներ)
Թուրքիայի Օդերևությաբանության գլխավոր ծառայության տարածած հաղորդագրության համաձայն`վերջին 24 ժամվա կտրվածքով Թուրքիայի ամենացուրտ նահանգը Կարսն է, որտեղ գրանցվել է -26.9° ցուրտ, իսկ ամենատաքը` Անթալիան` +9°:
Ստամբուլում գրանցվել է - 8° ցուրտ: Վերջին անգամ նման ցուրտ Ստամբուլում եղել է 1979թ.-ին `-7.9°: Արտակարգ ցուրտ եղանակ է նաև Թուրքիայի եվրոպական մասում գտնվող Թեքիրդաղ և Չանաքքալե քաղաքներում: Ձյան շերտի հաստությունը տեղ-տեղ հասնում է 10 սմ-ի:
Սպասվում է,որ ձյան տեղումները դեռ կշարունակվեն մինչև փետրվարի 6-ը:









