Ճիշտ կլինի թեկնածու ունենալ բոլոր 41 ընտրատարածքներում. Լևոն Զուրաբյան

15:54 • 30.01.12

«Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի համակարգող Լևոն Զուրաբյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՀԱԿ-ում տեղի ուենցած քննարկումների արդյունքում, բոլոր 18 կուսակցությունների հետ եկել են համաձայնության և որոշել դաշինքով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Ըստ Զուրբյանի`ճիշտ կլինի, որ ՀԱԿ-ը թեկնածու ունենա բոլոր ընտրատարածքներում: Այդուհանդերձ, ՀԱԿ-ում քննարկումները դեռ շարունակվում են:

Հարցին, թե արդյոք այս որոշումով ՀԱԿ-ը չի հրաժարվում արտահերթ խորհրդարանական ըտրությունների գաղափարից, Զուրաբյանն ասաց, որ այդքան էլ իրատեսական չէ խոսել արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Սակայն, նրա խոսքով, խորհրդարանական ընտրությունները ՀԱԿ-ը կօգտագործի առաջիկայում արտահերթ նախագահական ընտրությունների հասնելու նպատակով:

«Հանրապետականն այսօր զբաղված է միայն մեկ խնդրով, այնպես անել, որ անաղմուկ կեղծվի ընտրությունները»,- ասաց ՀԱԿ համակարգողը և ավելացրեց, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլոր ուժերի հետ, այդ թվում և ԲՀԿ-ի, միայն թե լինեն արդար ընտրություններ: