Օբաման Սպիտակ տնից վիրտուալ հարցազրույց կտա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Google+ սոցիալական ցանցում և YouTube սերվիսում ուղիղ եթերով կպատասխանի օգտատերերի հարցերին, հայտարարել է Սպիտակ տունը, գրում է korrespondent-ը: Հարցազրույցը կանցկացվի Google+ Hangout ծառայության միջոցով, ինչը կդառնա Սպիտակ տնից առաջին վիրտուալ հարցազրույցը: Նախագահը պատասխանելու է տեսապորտալի օգտատերերի հարցերին:
Հարցազրույցը կհեռարձակվի WhiteHouse.gov,YouTube.com/whitehouse և White House Google+ page կայքերում:
YouTube-ում աշխատանքն Օբամային արդեն ծանոթ է, սակայն Google+ սերվիսը նա կփորձարկի առաջին անգամ:









