Բախվել են «Օպել»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան տուժածներ

10:42 • 30.01.12

Հունվարի 30-ին, ժամը 00:30-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արթիկ-Ապարան ճանապարհի 28-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության ամփոփ տեղակագրից` բախման հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը, ուղևորը և «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: