Հզոր երկրաշարժ Պերուում

14:06 • 30.01.12

Պերուի մայրաքաղաք Լիմայից 273կմ դեպի հարավ-արևելք այսօր առավոտյան 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել` տեղեկացնում է Reuters գործակալությունը: Էպիկենտրոնը Իկա քաղաքից 14կմ հեռավորության վրա է գտնվում:

Այս պահի դրությամբ զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում: Ականատեսների հավատմամբ` Լիմայում որոշ շենքեր ցնցվել են:

«Մենք սարսափած ենք, սա նման էր 2007թ. ավերիչ երկրաշարժին»,- ռադիոյով հաղորդել է Իկա քաղաքի մի բնակչուհի:

Հիշեցնենք, որ 2007թ. 8.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, ինչի արդյունքում ավելի քան 500 մարդ մահացել էր, հազարավոր մարդիկ մնացել էին անօթևան: