Պերուի երկրաշարժից տուժածների թիվը անցել է 100-ից

20:15 • 30.01.12

Պերուի հարավային Իկա շրջանում գրանցված 6,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից տուժածների թիվը հասել է 112-ի, հաղորդում է Assosiated Press-ը` վկայակոչելով տեղական իշխանությունների հայտարարությունները:
Ավելի վաղ Պերուի իշխանությունները հայտնել էին 60-70 տուժածի մասին:

Տեղական ժամանակով կեսգիշերից գրեթե անմիջապես հետո տեղի ունեցած երկրաշարժը խուճապ էր առաջացրել Իկա շրջանի բնակչության մեջ: Ցնցումներից փողոցներ դուրս եկած շատ մարդիկ մինչև լուսաբաց տուն չեն վերադարձել: Նրանք գիշերն անց են կացրել զբոսայգիներում:

Տեղի քաղպաշտպանության ծառայության պետի հայտարարության համաձայն` խոսքը թեթև վնասվածնքերի մասին է:
Հայտնի է դարձել, որ 16 շենքեր թեթև վնասվել են: 

Պերուով է անցնում այսպես կոչված Խաղաղօվկիանոսյան «հրե գոտին»` հրաբուխների և տեկտոնական գոյացությունների շղթան, որի երկարությունը կազմում է 40 հազար կմ: Հենց այս տիրույթում է տեղի ունենում Երկիր մոլորակի բոլոր երկրաշարժերի 90%-ը: