Չելյաբինսկում դատապարտյալները կտրել են իրենց ձեռքերը` մարզանք չանելու համար

13:41 • 30.01.12

Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի շրջանի ուղղիչ աշխատանքային գաղութներից մեկում 14 դատապարտյալներ կտրել են իրենց ձեռքերը (նախաբազուկը)` պահանջելով ռեժիմի թուլացում:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս քայլով դատապարտյալները պահանջում են հանել առավոտյան մարզանքները և գաղութում ազատ տեղաշարժվելու հնարավորություն ընձեռել:

Ազատազրկվածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն` առանց վիրաբուժական միջամտության, դրվել են վիրակապեր:

Ինչպես հայտնել են գաղութից, ներկայում իրավիճակը հսկողության տակ է: