Պրոխորովն անտեսել է Պուտինի խորհրդակցությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովն այսօր չի մասնակցել կառավարական հանձնաժողովի նիստին:
Ինչպես հաղորդում է ռուսական «Իզվեստիա»-ն, վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր Տիխվինի վագոնաշինական գործարանում խորհրդակցություն է անցկացրել, որը նվիրված է եղել ինովացիոն տեխնոլոգիաների զարգացմանը: Միջոցառմանը պետք է մասնակցեր նաև ОНЭКСИМ խմբի ղեկավար Միխայիլ Պրոխորովը, որը կառավարական հանձնաժողովի մշտական անդամ է:
Մասնակիցների ցանկում, որպես գործարարի բացակայության պատճառ նշվել է «մերժումը»: Միևնույն ժամանակ հանձնաժողովի այլ բացակա անդամների ազգանունների կողքին նշվել են առավել հարգելի պատճառներ, օրինակ` «գործուղում Շվեյցարիա», կամ «Շուվալովի մոտ խորհրդակցություն» և այլն:
Օրեր առաջ Պրոխորովը հայտնել էր, որ մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններում ցանկանում է դառնալ գլխավոր «Հակապուտին»:









