15-ամյա ռուս աղջիկն ինքնասպան է եղել` ծնողներին ծնողական իրավունքից զրկելու համար
Արխանգելսկի շրջանի իրավապահ մարմինները հետաքննում են 15-ամյա աղջկա ինքնասպանության գործը, գրում է gazeta.ru-ն:
Աղջկա և նրա երկու անչափահաս քույրերի ծնողներին, խնամակալության մարմնի միջնորդության հիման վրա, զրկել էին ծնողական իրավունքից և նրանք բնակվում էին մանկատանը:
Ներկայում տարվում է հետաքննություն` պարզելու ինքնասպանության պատճառները, ինչպես նաև արդյոք այն իսկապես ինքնասպանություն է եղել, թե ինքնասպանությանը դրդելը:









