Սիրիայի բանակը տանկերով վերագրավում է Դամասկոսի արվարձանները
Սիրիայի կանոնավոր բանակի ստորաբաժանումները հաղթանակներ են տոնել և վերագրավել մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններ Այն-Թարման ու Ջիսրեյնը: Այս մասին հաղորդում են մի քանի արաբական արբանյակային հեռուստաընկերություններ, շեշտելով, սակայն, որ կատաղի մարտերը դեռ շարունակվում են, կան մեծ թվով զոհեր ու վիրավորներ:
Ընդդիմադիր ուժերի համակարգող խորհրդի ներկայացուցիչ մայոր Մահեր ան-Նուեյմին հայտնել է, որ այդ արվարձաններ մտցվել են տանկային ստորաբաժանումներ, իսկ ընդդիմադիրները հեռու չեն նահանջել:
Նա նաև տեղեկացրել է իշխանական ուժերի շարքերում առկա պառակտման և հարյուրավոր զինվորների` ընդդիմության շարքերն անցնելու մասին:
Վերջին տեղեկություններով, անցած մեկ օրվա ընթացքում Սիրիայի տարբեր բնակավայրերում բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 66 մարդ, որոնցից նվազագույնը 26-ը` քաղաքացիական անձինք:









