Համերգ` Նաղաշ Հովնաթանի ծննդյան 350-ամյակի առիթով

13:44 • 30.01.12

«Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթի գեղարվեսատկան ղեկավար Թովմաս Պողոսյանն այսօր ասուլիս էր եկել միջնադարի հայտնի նկարիչ, տաղերգու, երգիչ և աշուղ Նաղարշ Հովնաթանի դիմանկարով:

Հանդիպման առիթը Նաղարշ Հովնաթանի ծննդյան 350-ամյակի նվիրված միջոցառումներն են, մասնավորապես վաղը կայանալիք աշուղական խմբի համերգը՝ նվիրված արդեն ոչ այդքան նկարչի, որքան աշուղ Հովնաթանի ծննդյան տարեդարձին:

Թովմաս Պողոսյանի խոսքով ՝մեզ է հասել միջնադարի հայտնի նկարչի երգարան մատյանը`100 ստեղծագործություններով: Դրանցից ժողովրդին հայտնի է միայն մեկը՝ «Վրաստանա գյոզալները»:

Ասուլիսի ժամանակ Պողոսյանը կատարեց այս երգը, և նշեց, որ համերգին առաջին անգամ կներկայացվի ևս 8 երգ, որոնք վերականգնվել է աշուղի ծննդյան տարեդարձին նվիրված այս միջոցառումների շրջանակում:

Նրա խոսքով՝ աշուղի հոբելյանին իր համույթը պատրաստվում է արդեն մեկ տարի: Այս առիթով նույնիսկ աշուղների դիմանկարների մրցույթ է հայտարարվել, և այսօր արդեն շուրջ 10 աշուղներ ունեն դիմանկարներ:

Երգիչը նաև նշեց, որ մինչ այս բացի Սայաթ-Նովայից այլ աշուղներ դիմանակարներ չեն ունեցել:
Ի դեպ, հունվարի մեկից նախագահի որոշումով վերականգնվել է «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր համույթի պետական կարգավիճակը: