Բրիտանիան հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ է պատվիրել

14:58 • 30.01.12

Եվրոպական MBDA կորպորացիան բրիտանական Ռազմածովային ուժերի համար նոր Հակահրթիռային պաշտպանության համակարգ է մշակելու: Ինչպես այսօր հաղորդում է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը, գերատեսչությունը ընկերության հետ 483 մլն ֆունտ ստեռլինգ արժողության պայմանագիր է կնքել:

Նոր Sea Ceptor համակարգը կարող է հետևել և վերացնել գերձայնային արագությամբ թռչող միանգամից մի քանի թիրախ: Ինչպես հաղորդում է ռուսական «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, համակարգի ստեղծման աշխատանքները նախատեսված է ավարտել առաջիկա հինգ տարիներին:

Sea Ceptor-ը նախապես ստեղծվում է «Տիպ 23» տեսակի պարեկային նավերի համար և պետք է փոխարինի Sea Wolf հակահրթիռային պաշտպանության համակարգին, որի շահագործման ժամկետն ավարտվում է 2016 թվականին: Հետագայում Sea Ceptor-ը հնարավոր կլինի տեղադրել նաև նոր «Տիպ 26» տեսակի ականակիր նավերի վրա:

Ստորագրված պայմանագրով աշխատանքով կապահովվի MBDA-ի և դրա հետ համագործակցող ընկերությունների մոտ 500 աշխատակից: