Ամերիկյան դպրոցում արգելել են ուգի հագնել
Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Փոթսթաուն միջնակարգ դպրոցներից մեկում աշակերտներին արգելել են ուգի հագնել, գրում է The Daily Mail-ը: Աշակերտները հաճախ ուգիներում թաքցնում են բջջային հեռախոսներ և օգտագործում դասի ժամանակ` ինչն արգելված է:
Դպրոցի տնօրենի արձակած կանոնակարգի համաձայն, աշակերտները դպրոց կարող են գալ ուգիներով, բայց դասերի ժամանակ պետք է այլ կոշիկ հագնեն:
Ծնողները տարբեր կերպ են արձագանքել այս որոշմանը, իսկ 13-ամյա աշակերտներից մեկը հայտարարել է, որ այդ արգելքն իմաստ չունի, քանի որ աշակերտները անպայման մի հնար կգտնեն` դպրոց բջջային հեռախոս տանելու համար:
«Աղջիկները հեռախոները կարող են թաքցնել ամենուր` կրծկալի մեջ, գրպաններում, այնպես որ, կարծում եմ դա անիմաստ է», -ասել է նա:
Ուգիների արտադրությամբ զբաղվող ընկերության մամուլի քարտուղարը նույնպես աննպատակահարմար է համարել այդ որոշումը:









