ՀՀԿ-ն եղել է նվազ պոպուլիստ և առավելապես իրատես. Արտակ Զաքարյան

16:33 • 30.01.12

«Հայաստանի Հանրապետական կուսակցության» անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զաքարյանն այսօր հանդիպելով լրագրողներին, նախ և առաջ կարևորեց առաջիկա խորհրդարանական ընտրությունները:

«Քաղաքական դաշտի հիմնական ուշադրությունը առաջիկա ընտրություններն են: Այս ընտրություններն ունեն շատ կարևոր հանգրվան, քանի որ դրանից է կախված առաջիկա հինգ տարիների Հայաստանի քաղաքական կյանքը»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Ա. Զաքարյանը նշեց նաև, որ ՀՀԿ-ն իր ամբողջ գործունեության ընթացքում միշտ եղել է «առավել իրատես և նվազ պոպուլիստ»:

Արտակ Զաքարյանը կարևորեց այն փաստը, որ յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է կարևոր լինի իր քվեն:
Ըստ Զաքարյանի`այն ինչ այս օրերին արտահայտում են ՀՀկ-ականները, ոչ թե նախընտրական խոսքեր են, այլ` իրականություն. «Մեր համար ոչ թե սրանք ընտրական խոսքեր են, այլ իրականում հետխորհրդային երկրներում, արդեն կա հասարակական պահանջմունքներ, որ ընտրական գործընթացները պետք է լինեն ավելի բաց և թափանցիկ»:

Հարցին, թե հնարավոր է, որ առաջիկա խորհրդարանում կոալիցոն մոդելի կարիք այլևս չլինի Ա. Զաքարյանն ասաց, որ ինքը չի կարող պատասխանել, քանի որ ամեն ինչ դեռ առջևում է:

Անդրառանալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի վերջերս արած այն հայտարարությանը, ըստ որի, ՀՀԿ-ը ԲՀԿ-ի վրա անուղղակի ճնշում է գործադրում, բանախոսն ասաց, որ նման բան գոյություն չունի, և նման մեթոդ ՀՀկ-ին հարկավոր էլ չէ: