Զեմֆիրան համերգ կտա Բաքվում
Ռուս հայտնի երգչուհի, երաժիշտ Զեմֆիրան գարնանը ելույթ կունենա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, Զեմֆիրայի համերգը նախատեսված է մարտի 23–ին՝ Buta Palace համերգասրահում։
Կայքն ընդգծում է, որ Զեմֆիրան նախկինում Ադրբեջանում ելույթ է ունեցել ընդամենը մեկ անգամ՝ 2000–ական թ. սկզբին։
Պրոֆեսիոնալ գործունեության 13 տարիների ընթացքում երգչուհին 5 երաժշտական ալբոմ է թողարկել։









