Սոչիի հանդիպմանը միայն Ալիևի վարքն էր փոխվել. Արկադի Տեր-Թադևոսյան
Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանն Իլհամ Ալիևն իրեն ինքնաքննադատության էր ենթարկել, այս մասին լրագրողների հանդիպմանն ասաց Ղարաբաղյան պատերազմի մասնակից Արկադի Տեր-Թադևոսյանը:
Նրա խոսով` ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ ընթացող դիվանագիտական քայլերը հասկանալի չեն սովորական մարդկանց համար:
«Մենակ մի բան կարող եմ ասել, որ այս պահին Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկնում են: Բայց նրանք չեն նեղացնի ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին»,- ասաց նա և ավելացրեց, որ Սոչիում վերջերս կայացած եռակողմ հանդիպումը ոչինչ չտվեց:
«Կարող եմ ասել, որ միայն Ալիևի վարքն էր փոխվել: Նա իրեն ինքնաքննադատության էր ենթարկել»,- ասաց նա:









