Նախարարը «վատով» չի, «եթե»-ով է քաղաքացուն անվանել «բոմժ»
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքեց, որ ինքը կառավարության շենքի դիմաց իրեն մոտեցած քաղաքացուն «բոմժ» է անվանել:
Նախարարը պատմեց, որ քաղաքացին իրեն մոտեցել է, ներկայացել որպես «բոմժ» և տեղեկացրել , որ ինքը ուզում է գնալ ծերանոց, այլ ոչ անօթևանների համար հատկացված կացարան, ապա ինքը նրան ասել է. «Եթե դու բոմժ ես, չես կարող գնալ ծերանոց, պիտի գնաս անօթևանների կացարան»: Ըստ նախարարի՝ քաղաքացին ծերանոց չէր կարող գնալ, քանի որ կենսաթոշակային տարիքի չէր հասել:
Հաջորդ տարվանից, այն մարդկանց, որոնք հաշմանդամության կարգ ունեն, սակայն ի վիճակի են աշխատելու , պետությունը կտա ոչ թե նպաստ, այլ աշխատանք:
Անդրադառնալով մանկատներին ՝ նախարարը հայտարարեց, որ այսուհետ դժվարեցվելու է «մուտքը մանկատուն և հեշտացնելու ելքն այնտեղից»: Այսինքն՝ պետությունը այսուհետ բարդ ընթացակարգերով է դիմավորելու այն ծնողներին, որոնք ցանկացած առիթով մանկատուն են ուղարկում իրենց երեխաներին:









