Հայաստանում մամուլի ազատությունը բարելավվելու միազգային կազմակերպության գնահատականին Աշոտ Մելիքյանը չի վստահում
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը թերահավատորեն է վերաբերվում բոլորովին վերջերս հրապարակված «Լրագորղներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության ներկայացրած զեկույցին, որտեղ նշվել էր, որ Հայաստանը 24 տեղով բարելավվել է իր դիրքերը մամուլի ազատության հարցում:
Հիշեցնենք, որ վարկանշային աղյուսակում մեր երկիրը զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը, արձանագրելով նշանակալի բարելավում նախորդ տարվա 101-րդ հորիզոնականի համեմատ:
«Երբ անցած տարի 10 նիշով նույն կազմակերպությունն առանց հիմանվորման բարձացրեց մեր վարկանիշը, ես տարակուսեցի, հիմա էլ նույն կերպ եմ վերբերվում»,- ասաց նա և հստակեցրեց, որ անցած տարի լրատվամիջոցների նկատմամբ դատական հայցերի մեծ մասն ուղղված էր հենց մամուլի ազատությունը ճնշելուն:









