Իշխանությունները «չպետք է հաշվետու լինեն քուչի տղերքին». Բագրատ Եսայան
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Բագրատ Եսայանը համոզված է, որ երկրի իշխանությունները չպետք է հաշվետու լինեն բակային հեղինակություններին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Եսայանն ասաց, որ այսօր պետության համար ամենակարևորը առաջադրանքը թափանցիկ ընտրություններ կազմակերպելն է:
«Մեր իշխանության ներկայացուցիչները չպետք է հաշվետու լինեն քուչի տղերքին, որոնք իրենց համար ձայներ կապահովեն»,- ասաց նա:
Եսայանի խոսքով՝ այսօր անհրաժեշտ է նաև վերականգնել մարդկանց հավատը դատական համակարգի նկատմամբ:
«Խոսեք ժողովրդի հետ, գտեք մարդիկ, ովքեր հավատում են դատական համակարգին և օրենքի առջև բոլորի հավասարությանը: Պետք է անկախացնել դատական համակարգը և չքավորի աշխատավարձով չպահել դատավորներին»- ասաց նա:
Հարցին, թե ինչ արեցին ՀՅԴ պաշտոնյաները երկրում կոռուպցիան կրճատելու ուղղությամբ, երբ ունեին քաղական պորտֆելներ, Բագրատ Եսայանը պատասխանեց` ասելով, որ մեկ կամ երկու պաշտոնյան անզոր են զգալի փոփոխություններ կատարել, եթե ողջ համակարգն է կոռումպացված:
«Մենք երբեք չենք ունեցել այնքան իշխանություն, որպեսզի կարողանանք քաղական կամք դրսևորել: Բայց ինչ վերաբերում է մեր նախարարներին, ապա ինչ կարող է անել մի անձը երբ ամբողջ համակարգը վարակված է»,- ասաց նա:









