Իրանը ինքնաթիռների «սև արկղերի» արտադրություն է սկսում

13:23 • 31.01.12

Իրանը սկսել է ինքնաթիռներում և ուղղաթիռներում տեղադրվող ինքնագրիչների` «սև արկղերի» արտադրությունը, որոնք ստացել են «Շահիդ» անվանումը: Այս մասին տեղեկացնում է IRINN հեռուստաընկերությունը;

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ արտադրությանը զուգահեռ իրանում սկսվել է հակաօդային պաշտպանության համակարգերի օպտիմիզացիայի և համապատասխան սարքավորումների կապիտալ վերանորոգում: