«Խաղային սկանդալից» հետո միանգամից 14 ռուս դատախազ է հեռացվել
Մերձմոսկովյան շրջանի դատախազության 14 աշխատակիցներ զրկվել են իրենց պաշտոններից «խաղային սկանդալից» հետո, գրում է kommersant.ru-ն:
2011 թ. գարնանը անօրիական մոլախաղերի բիզնեսի բացահայտումից հետո մեծ սկանդալ էր առաջացել, որը հասարակության մեջ լայն արձագանք էր գտել:
Հետաքննության տվյալով` ձեռնարկատեր Իվան Նազարովը Մոսկովյան շրջանի 15 քաղաքներում ընդհատակյա կազինոներ էր հիմնել: Իրավապահ մարմինների տվյալով` անօրինական բիզնեսի անդամներից են եղել նաև դատախազության և ՆԳՆ պաշտոնյաները: Ստացված եկամուտը կազմել է 5-10 մլն դոլոր:
«Այս դեպքից հետո բնակիչները սկսել են ավելի քիչ վստահել դատախազությանը, իսկ որոշ շրջաններում նույնիսկ բացեիբաց վիրավորում են», -ասել է դատախազ Ալեքսանդր Անիկինը:









