Ամերիկացի ատամնաբույժը շտիֆտի փոխարեն սկրեպ է տեղադրել
Ամերիկացի ատամնաբույժը մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել` հաճախորդների բերանում հատուկ բժշկական մետաղական շտիֆտերի փոխարեն սովորական գրասենյակային ամրուցիչներ (սկրեպեր) տեղադրելու համար:
Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն, բժիշկ Մայքլ Քլերը խոստովանել է իր մեղքը:
Քլերի որոշ հաճախորդների մոտ տարբեր ինֆեկցիաներ են ի հայտ եկել: Նա խոստովանել է, որ նման քայլի է գնացել տնտեսման նպատակով:









