Գերմանացի բանտարկյալների հացադուլի պատճառը բարձերն ու վերմակներն են
Գերմանիայի Վյուրցբուրգ քաղաքի բանտում կալանավորների մի խումբ հացադուլ է հայտարարել` պահանջելով իրենց պահման պայմանների բարելավում, գրում է lenta.ru-ն:
Այս պահին մոտ մեկ շաբաթ շարունակվող հացադուլին մասնակցում է 62 մարդ, սակայն նախապես բանտարկյալների թիվը 75 է եղել:
Բանտարկյալները ղեկավարությանը 15 պահանջ են ներկայացրել: Մասնավորապես, նրանք ցանկանում են իրենց մորթե ծածկոցները փոխարինել դակած վերմակներով, իսկ մահճակալների գլխատակերը փոխարինել փափուկ բարձերով:
Բացի այդ, պահանջում են, որ բանտախցերի պատուհաններից հանվեն խիտ ցանցերը:
Բանտի տնօրենը հայտարարել է, որ պատրաստ է ընդառաջ գնալ որոշ պահանջների, բայց պատուհաններին փակցված ցանցերը չի պատրաստվում հեռացնել:
Ընդհանուր առմամբ Վյուրցբուրգի դատարանում գտնվում է 600 բանտարկյալ` 100 կին և 500 տղամարդ:









