Ուդմուրտ հայրը 4-ամյա դստերն արդուկով էր դաստիարակում
Ուդմուրտիայի հանրապետության դատարաններից մեկը մեղավոր է ճանաչել մի տղամարդու, ով իր 4-ամյա դստերը «դաստիարակելու» համար արդուկով այրել է նրա մարմինը, գրում է newsru.com-ը:
Հայրն այդ կերպ երեխային բացատրել է էլեկտրական սարքերի վտանգավորությունը:
2011 թ սեպտեմբերի հայրը նկատում է, որ իր փոքրիկ դուստրը միացրել է արդուկը: Այդ ժամանակ էլ նա տաքացած արդուկը դնում է երեխայի նախաբազուկների, ձեռքերի և ոտքերի վրա: Արդյունքում երեխան այրվածքներ էր ստացել:
Դատարանը 27-ամյա հորը մեղադրել է առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու մեջ և դատապարտել 200-ժամյա պարտադիր հասարակական աշխատանքների:









