«Պուտին» ակումբի փոխարեն լավ կլիներ «Սարկոզի» ակումբներ բացել. Կոմանդոս

14:52 • 31.01.12

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը, ով հայտնի է նաև Կոմանդոս մականունով, կարծում է, որ Հայաստանում «Պուտին» ակումբի փոխարեն լավ կլիներ ըստ արժանվույն գնահատել Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունները քրեականացնող օրինագծի ընդունումը և բացել «Սարկոզի» ակումբներ:

«Տարօրինակ երևույթ է: Բայց գոնե կարելի էր բացել «Սարկոզի» ակումբներ: Նա ավելի թանկ է մեզ համար: Կան դեմքեր, որոնք Հայաստանի համար կարևոր դեր են ունեցել»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ «ԱՊՀ երկրների երիտասարդական միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել Երևանում «Պուտին» անունով ակումբ բացելու մասին: