Այսօր կկայանա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը
Այսօր, ժամը 15-ին, կկայանա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգի, համապետական ընտրություններին ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամների ՝ էլեկտրոնային եղանակով քվեարկության կարգի և ժամկետների, ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգի և տեղամասային ու ընտրական հանձնաժողովին ընտրական փաստաթղթերի և գույքի հատկացման վերաբերյալ ստացականի ձևի սահմանման մասին հարցերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հանձնաժողովն իր հունվարի 12-ի նիստում ԿԸՀ-ն սահմանեց 41 մեծամասնական ընտրատարածքների նոր հավելված:









