Փետրվարի 14-ը` առանց ամուսնալուծության օր
Ռուսաստանի Լիպեցկի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը հայտարարել է, որ փետրվարի 14-ը` սուրբ Վալենտինի օրը, լավ առիթ է ամուսնալուծությունների կանխման համար, գրում է lenta.ru-ն:
ՔԿԱԳ մարմնի ղեկավար Տատյանա Տրուբաչովան նշել է, որ սիրահարների օրը կարող է հաշտության պատճառ դառնալ բոլոր նրանց համար, ովքեր որոշել են բաժանվել:
Լիպեցկում այս առիթով նույնիսկ հայտարարություններ են փակցվել, որոնցում հիշեցվում է գալիք տոնի մասին և կոչ է արվում լավ մտածել որոշում կայացնելուց առաջ:
«Գուցե մարդիկ իսկապես մտածեն և փորձեն այդ օրը միասին ճաշել և միգուցե ինչ-որ բան ստացվի և նրանք չբաժանվեն»,- հույս է հայտնել Տրուբաչովան` միաժամանակ հավելելով, որ ՔԿԱԳ մարմինը փետրվարի 14-ին նույնպես կգրանցի բաժանությունները:
Հավելենք, որ 2011 թ. տվայլով` Լիպեցկում բաժանվել է 2525 զույգ:









