Իշխանությունները հասկանում են, որ կոռուպցիան չարիք է. Արայիկ Հովհաննիսյան
Հայաստանի իշխանությունները համաձայն են, որ կոռուպցիան չարիք է երկրի համար և խոչընդոտում է ժողովրդավարության հաստատմանը և այսօր կոռուպցիայի դեմ մի շարք քայլեր են ձեռնարկվում, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց «Հայաստանի հանրապետական կուսակցության» ներկայացուցիչ Արայիկ Հովհաննիսյանը:
«Կառավարության կողմից ընդունված են հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրեր: Կատարված աշխատանքներն ունեն շարունակական բնույթ: Աշխատանքներ են տարված պետական և տեղական ինքնքակառավարման մարմիններում, կադաստրում են որոշակի փոփոխություններ իրականացվել, մաքսային և հարկային վարչարարությունների դեմ ուղղված աշխատանքներ են տարված և այլն»,- ասաց նա:
Արայիկ Հովհաննիսյանը նաև հավաստիացրեց, որ իշխանությունները երբեք չեն խուսափում արձանագրել, որ այս կամ այն ոլորտում տեղի են ունեցող թերացումներ և որ միջոցառումներ են տարվում դրանք վերացնլու ուղղությամբ:
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Բագրատ Եսայանը համոզված է, որ կոռուպցիան վերացնելու համար անհրաժեշտ է նախևառաջ հստակ արտահայտված քաղաքական կամք, օրենսդրական փոփոխություններ և հասարակության մասնակցություն այդ գործընթացներին:
«Երկրորդի և երրորդի դեպքում քայլեր արվում են, սակայն դրանք ձևական են: Կամքը արտահայտվում է միայն այն ժամանակ, երբ պետք է դա ցույցադրել: Ընտրական օրենսգրքում- չնշվեց, որ այն վերացնելու է քաղաքական կոռուպցիայի ռիսկերը, թե ոչ: Խորհրդարանը որքան էլ խոսեց սրա մասին, բայց իշխանությունը ոչինչ չարեց»,- ասաց նա:
Նրան զարմացնում է այն, որ այսօր շատ նախարարներ խոսում են նախագահին ծառայելու մասին, բայց այսօր գործարարները չեն հետևում խորհրդարանական ընտրություններին իրենց թեկնածությունը չառաջադրելու մասին նախագահի հորդորին:
«Այսօր կամաց-կամաց ականատես ենք լինում որ գործարարները տարբերակներ են գտնում առաջադրվելու: Մենք արդեն քաղաքական կոռուպցիայի ականատես ենք: «Սարգիս կառոլինա» ընկերության ղեկավարը նշանակվել է կենտրոնական բանկի խորհդրդի նախագահ, արդյո՞ք սա վառ օրինակ չէ կամ օտար երկրում դեսպաններ են նշանակվում այն մարդիկ, ովքեր այդ երկրում ունեն տնտեսական շահեր»,- նկատեց Եսայանը ևր հորդորեց օրենքը կիրառելի դարձնել բոլորի նկատմամբ:









