Հայաստանում ազատ ընտրություններից է կախված «ավելին ավելիի դիմաց» ԵՄ-ի սկզբունքի իրագործումը
ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում 2012-2013թթ. գործողությունների ցանկի նոր նախագծի ներկայացումն այսօր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը սկսեց «դրվատանքի խոսքով»՝ ուղղված ԵՄ բոլոր այն կառույցների ներկայացուցիչներին, «ովքեր աջակցել են, որպեսզի այս փաստաթուղթը լինի լավը»: Աշխատաժողովին ներկա էին ԵՄ կառույցների հետ հանձնաժողովի անդամներ, համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամներ, եվրոպական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների դեսպաններ:
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ նոր նախագիծը շարունակությունն է ՀՀ-ԵՄ 2009-2011թթ. համագործակցության ծրագիրի, որն ըստ նրա՝ հաջողությամբ ավարտվել է:
Փաստաթղթի նպատակն ըստ նրա, ապահովելն է Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացումը, որն ընդգրկում է Ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկի նախապատրաստման աշխատանքները, այդ թվում նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի տարածքի հիմնումը, վիզայի դյուրացման համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ի հետ:
«Նախագծում ներառված են 160 գործողությունների 6 գերկա ուղղություններ, որոնք կշարունակեն էապես բարելավվել այս ուղղություների ցանկը»,- նշեց նա և ավելացրեց, որ գործողությունների ցանկն անդրադառնում է առևտրի շուկայի, արդարադատության, անվտանգության, շրջակա միջավայրի, առողջապահական, ֆիննասատնտեսական, սոցիալական և այլ ոլորտներին ուղվված համագործակցությանը:
ԱԱԽ քարտուղարը հույս հայտնեց, որ նախագիծը կնպաստի «Ավելին ավելիի դիմաց» ԵՄ-ի առաջ քաշած սկզբունքը իրագործելուն: «Այսպիսիով, մենք, ունենալով կոնկրետ փաստաթուղթ, կհասկանանք, թե ինչ կարող ենք անել ավելին և ինչ տեխնիական օժանդակություն ակնկալել Եվրոպայից»,- նշեց նա:
Արթուր Բաղդասարյանը ներկաների հետ պայմանավորվեց երկու շաբաթվա ընթացքում առաջարկներ լինելու դեպքում ուղարկել իրենց, որպեսզի փետրվարին այն ամփոփվի և հանձնվի նախագահի հաստատմանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան նշեց, որ ԵՄ-ն միշտ պատրաստ է բոլոր ոլորտներում օժանդակել Հայաստանին: Ըստ դեսպանի՝ «ավելին ավելիի դիմաց» հնարավոր է, եթե «Հայաստանի իշխանությունները, ինչպես խոստացել են անցկացնեն ազատ ընտրություններ»: Իսկ արդեն իսկ եղած մեկնարկը նա դրականա գնահատեց և ավելացրեց. «Սպասում եմ արդյուքներին»:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին վստահեցրեց, որ ՀՀ-ԵՄ ծրագրերի իրականացման արդյունքում Հայաստանն էլ ավելի կմոտենա ժողովրդավարար երկրների շարքին:









