Հայաստանում հանգուցյալներն այլևս թոշակ չեն ստանա. սոցապնախարար

12:57 • 31.01.12

Կենսաթոշակային համակարգում իրականցվելիք բարեփոխումներն այլևս թույլ չեն տա, որ կենսաթոշակ ստանան նաև հանգուցյալները, այսին մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Ներկայացնելով 2012թ. գերակա խնդիրները` Գրիգորյանն ասաց, որ առաջին գերակա խնդիրը վերաբերում է բազմաստիճան կենսաթոշակային պայմաններին:

Ըստ նրա` կենսաթոշակային համակարգը փոխվում է, և ամեն ինչ արվելու է ավտոմատացված կերպով, ինչի շնորհիվ այլևս պաշտոնյան իրավասու չի լինի որևէ խախտում կատարել:

«Այս համակարգը այլևս թույլ չի տա, որ հանգուցյալները թոշակ ստանան»,- ասաց Արթուր Գրիգորյանը` ավելացնելով, որ եթե մարդը մահանում է, ապա առցանց դա երևալու է համակարգում և նրան այլևս չեն ընդգրկի մյուս ամսվա թոշակառուների ցուցակի մեջ: