Ռուս աշակերտները փրկել են խեղդվող ձկնորսի կյանքը
Ռուսաստանի Աստրախան քաղաքի կենտրոնում երկու դպրոցականներ փրկել են Վոլգայում խեղդվող մի ձկնորսի կյանքը, գրում է lifenews.ru-ն:
40-ամյա ձկնորսը որոշել էր ձուկ որսալ, սակայն, անհաջող կանգնելով սառույցի վրա, ընկել էր ջուրը: Նրա օգնության կանչերը լսեր են դպրոցից տուն վերադարձող հինգերորդ դասարանցի Պաշա Կլյուևը և Ալֆինուր Բեկմուհամեդովան:
Գցելով պայուսակը` տղան համարձակորեն նետվել է ձկնորսին օգնելու` մեկնելով ձեռքը: Բայց ձկնորսը համարձակություն չի ունեցել բռնվել երեխայից, քանի որ երեխան նույնպես կարող էր հայտնվել սառցե ջրի մեջ:
Այդ ժամանակ երեխաները վազել են փողոց և կանգնեցրել անցնող հրշեջ մեքենան: Փրկարաներին հաջողվել է ձկնորսին դուրս բերել ջրից և տեղափոխել հիվանդանոց:
Ձկնորսն էլ, ի նշան երախտագիտության ԱԻՆ ղեկավարությանը նամակ է ուղարկել` երեխաներին պարգևատրելու համար:
Փետրվարի 1-ին երեխաների պարգևները կհանձնվի նրանց դպրոցում:









