Անժելա Սարգսյանի նկարները ինտերնետում վաճառքի հանած երիտասարդը բերման է ենթարկվել

19:20 • 02.02.12

Մանկական պոռնկագրական նյութեր պահելու և տարածելու կասկածանքով ոստիկանությունը բերման է ենթարկել 1981թ. ծնված Արման Վ.-ին: Ինչպես Tert.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից, Արման Վ.-ն փորձել է գումար աշխատել Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի նկարները ինտերնետում վաճառելու միջոցով:

Մեր աղբյուրներով, նկարների շարքում եղել են նաև մանկական նկարներ։ Ոստիկանությունում նա պատմել է, որ իր անձնական էլեկտրոնային փոստով երկու քաղաքացիների 1000 դրամով վաճառել է Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի 48 լուսանկար:

Ոստիկանությունում դեպքի առիթով նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ոստիկանության գլխավոր քննչական վարչություն: