Կահիրեում հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հազարավոր մարդիկ ակցիա են անցկացնում փետրվարի 1-ին Պորտ-Սաիդե մարզադաշտում զանգվածային կռվի ու հրմշտոցի արդյունքում զոհվածների հիշատակին:
Նրանք հավաքվել են Կահիրեի հեռուստակենտրոնի մոտ: Ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել (ընդհուպ կախաղան բարձրացնել) երկրի ժամանակավոր ղեկավար, Եգիպտոսի Զինված ուժերի Բարձր խորհրդի նախագահ Հուսեյն Տանտաուիին:
Հավելենք, որ ցուցարարները փակել են հեռուստակենտրոնի մուտքն ու մի քանի փողոցների երթևեկությունը, գրում է lenta.ru-ն:









