Խափանումներ Facebook-ի աշխատանքում

23:49 • 02.02.12

Հինգշաբթի օրը` Facebook-ի կողմից 5 մլրդ դոլարի IPO-ի (բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման) մասին հայտարարությունից ընդամենը մեկ օր անց, սոցիալական ցանցը ըստ երևույթին խափանումներ է ունեցել, տեղեկացնում է Huffington Post-ը:
Ըստ ստատուսների` օգտատերերը ենթադրություն են հայտնել որ ցերեկվա 1-ի (Նյու Յորքի ժամանակով, Երևանի ժամանակով՝ 22-ի) դրությամբ «հավանաբար ծառայության խափանումներ» են: Այնուհետև լուրեր են տարածվել, թե ցանցը մեկ գործում է, մեկ ոչ: Բանը հասել է նրան, որ օգտատերերը դիմել են Twitter-ին` Facebook-ի խնդիրների մասին հայտնելու համար:

«Սա ուսումնավարժանք չէ: Facebook –ը փակվել է: Կրկնում եմ` Facebook –ը փակվել է: Խնդրում եմ, հանգիստ մնալ և անցնել այլուր մինչև առաջիկա տեղեկացում», - գրել է օգտատերերից մեկը:

Որոշ օգտատերեր հումորով են մոտեցել իրավիճակին` հայտնելով, որ ուղղակի Facebook-ը հանգստի է անցել և նորից կգործի IPO-ի գործարկումից հետո:

Նշենք նաև, որ Facebook-ի աշխատանքի խափանումները նկատվել են նաև Հայաստանում։ Մասնավորապես երեկոյան 22։30-ից հետո ժամանակ առ ժամանակ նկատվել է կայքի խափանում։