Վարդգես Գասպարին բերման չի ենթարկվել. ոստիկանությունը հերքում է
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքում են տեղեկությունը, որ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ակտիվիստ Վարդգես Գասպարին կառավարության շենքի մոտից բերման է ենթարկվել:
Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցներում տեղ գտած որոշ հրապարակումների համաձայն`ոստիկանները Գասպարիին նրան բերման էին ենթարկել՝ նրա կրծքավանդակին նկատելով «Ոստիկանները սրիկա են» գրությունը:









