Իրանը կրկնապատկելու է ռազմական բյուջեն

17:19 • 02.02.12

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խորհրդարանի վերանայմանն է ուղարկել իրանական օրացույցով 1391 թվականի բյուջեն (1391թ. սկսվում է մարտի 20-ից): Ինչպես հաղորդում է Tehran Times-ը, բյուջեով նախատեսված է ռազմական ծախսերի կրկնակի ավելացում` 127 տոկոսով:

Նախորդ տարվա բյուջեի համեմատ` ավելացվել են նաև գիտական հետազոտություններին, առողջապահությանը, մշակույթին ու կրթությանը հատկացվելիք ծախսերը:

Բյուջեով, ընդհանուր առմամբ, նախատեսված են մոտ 5.1 քվադրիլիոն ռիալի ծախսեր (մոտ 416 մլրդ դոլար), սակայն այս բյուջեն, ի տարբերություն նախորդի, քիչ է (5.39 քվադրիլիոն ռիալ):

Իրանական խորհրդարանը պետք է փոփոխությունները մտցնի 40 օրվա ընթացքում:

Ռազմական բյուջեի ավելացումը կատարվում է Իրանի շուրջ լարվածության սրման ֆոնին, որի առիթը դարձավ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը (որտեղ նշվել էր, որ Թեհրանը միջուկային ծրագիր է մշակում): Ի պատասխան` Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները պատժամիջոցներ մտցրեցին իրանական Կենտրոնական բանկի և նավթի առևտրի նկատմամբ:

Թեհրանն իր հերթին սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը, որով կատարվում են նավթի համաշխարհային մատակարարումների մոտ 40 տոկոսը;