ՌԴ արտգործնախարար Լավրովին վախեցրել է Ֆիջիի բնիկների գունագեղ արարողությունը (տեսանյութ)
ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին ժամանել է Ֆիջի` այդ երկրի և Խաղաղ օվկիանոսի հարավային մասի մի շարք այլ երկրների իշխանությունների հետ բանակցությունների նպատակով:
Լավրովին ընդունել են որպես ամենաթանկագին հյուրի և այդ կապակցությամբ ավանդական ու շատ գունագեղ արարողություն են կազմակերպել, որի ընթացքում նաև որոշ խորհրդավոր, գուցե հանդիսավոր առարկաներ են կիրառել:
Լավրովի համար, ըստ երևույթին, դրանք անհասկանալի էին, մի պահ նրա դեմքին անհանգստություն է երևացել, Russia Today-ի տեսագրության մեջ կարելի է նույնիս վախ նկատել:
Արարողության ավարտին Լավրովը բանակցություններ է վարել և Ֆիջիի ղեկավարության հետ, պայմանավորվել են 2 երկրների միջև առանց վիզայի ռեժիմ ասհմանելու վերաբերյալ:









