Ստավրոպոլի քաղաքապետը կասկածվում է 50 մլն ռուբլի կաշառք վերցնելու մեջ
Ստավրոպոլում ձերբակալել են քաղաքապետ Իգոր Բեստուժիին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, քաղաքապետը կասկածվում է 50 մլն ռուբլու կաշառք վերցնելու փորձի մեջ:
Քննիչների վարկածով` չինովնիկը խոստացել է գումարի դիմաց քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող հողատարածքներից 5 հեկտար տրամադրել:
Գումարը փոխանցելու համար որպես միջնորդ են հանդես եկել Բեստուժիի օգնական Կոզլովը (անունը չի նշվում) և անշարժ գույքի մի գործակալ:
Հետաքննությունը պատրաստվում է դատարան դիմել` քրեական գործ հարուցելու խնդրով:
Բեստուժին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2011թվականի մայիսից, իսկ մինչ այդ, 2008 թվականի հոկտեմբերից եղել է փոխքաղաքապետ:
Նախկին քաղաքապետ Վլադիմիր Ելիչևի նկատմամբ ևս քրեական գործ է հարուցվել հողատարածքների մեքենայությունների գործով: Նա ստորագրությամբ բաց է թողնվել` քաղաքից չբացակայելու պայմանով:









