«Ոսկե Գլոբուսի» մրցանակակիր դերասանուհին`ԱՄՆ նախագահի թեկնածուի հավակնորդ
Սիտքոմային դերասանուհի Ռոզաննա Բարը իր փաստատղթերն է ներկայացրել` ԱՄՆ նախագահի թեկնածուի հավակնորդ գրանցվելու համար: «Կանաչներ» կուսակցության ներկայացուցչի կարծիքով, ոչ «Հանրապետական», ոչ էլ «Դեմոկրատական» կուսակցության ներկայացուցիչները ԱՄՆ բնակիչների համար ոչ մի լավ բան չեն անի, և, եթե նա ընտրվի նախագահ`կուղղի այդ սխալը, գրում է Associated Press-ը:
«Դեմոկրատները և հանրապետականները ծախված են, նրանց վճարում են մեծ կշիռ ունեցող ֆինանսական գործարարները: Նրանք փաստում են, որ պաշտպանում են մարդկանց շահերը, բայց իրականում բավարարում են միայն նրանց կարիքներն, ովքեր շատ են վճարում: Ինձ հնարավոր չէ գնել»,- ասել է Բարը:
Դերասանուհին իր նախընտրական ծրագրի մի քանի ենթակետեր տեղադրել է Twitter-ում: Մասնավորապես, հաղթանակի դեպքում նա, մասնավորապես, բարեփոխում կիրականացնի առողջապահության ոլորտում:
Դերասանուհու կարգախոսն է «Քվեարկե՛ք իմ օգտին, ես կուղղեմ նրանց ուղեղները. Բար 2012», սակայն նա կասկածում է իր հաղթանակին:
«Ես գրեթե համոզված եմ, որ «Կանաչներից» կառաջադրվի Ջիլ Ստեյնի թեկնածությունը, իսկ մինչ այդ ես կպայքարեմ» , - գրել է նա իր միկրոբլոգում:
Ռոզաննա Բարը համարվում է ամենհայտնի ամերիկացի դերասանուհիներից մեկը: Նա «Էմմիի» և «Ոսկե Գլոբուսի» մրացանակակիր է, ինչպես նաև աստղ ունի Հոլիվուդի Փառքի ծառուղում:









