Թե ինչպես պետք չէ ուրախանալ գոլից հետո (տեսանյութ)

16:14 • 03.02.12

Ռուսական հոկեյի լիգայի խաղերից մեկի ժամանակ, արտասովոր դեպք է գրանցվել: Ինչպես տեղեկացնում է Herald Sun լրատվականը` պահեստայինների նստարանին նստած Ալեքսանդր Ռադուլովը, խաղընկերոջ գոլից հետո ուրախությունից պատահաբար մականով հարվածել է ետևում կանգնած մարզչի դեմքին:

Առավել զարմանալի է եղել մարզիչի պատասխանը, ով Ռադուլովի ներողությունից հետո հանգիստ շարունակել է հետևել հանդիպմանը: