Ազովի ծովը սառցապատվել է

17:53 • 03.02.12

Ազովի ծովի ավազանն ամբողջությամբ սառույցով է ծածկվել: Ընդ որում, ծովի 1/3-ը ծածկված է 15 սմ հաստությամբ սառույցով` տեղեկացնում է Риа Новости-ն:

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ երեք բեռնանավ, որոնցում 39 մարդ կա, երեք օր շարունակ շրջափակված է սառույցով: 

«Ծովի 50%-ը 5-10սմ, իսկ որոշ մասը 5սմ հաստությամբ սառույցով են պատված»,- ասել է Север գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալը:

Ինչպես նշվում է նրա տարածած հաղորդագրությունում` նախորդ տարվա փետրվարին Ազովի ծովի մեծ մասում սառույց չկար: