Բռնցքամարտիկը մենամարտից 5 օր անց մահացել է

17:31 • 03.02.12

Ֆիլիպինցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կառլո Մակինտոն մենամարտից 5 օր հետո մահացել է:

21-ամյա Մակինտոն ուշագնաց է եղել Մարկ Ջոզեֆ Կոստոյի հետ մրցամարտի 4-րդ ռաունդից հետո: Առաջին ռաունդում երկու անգամ նոքդաունի է ենթարկվել, իսկ մարտն ավարտվել է ոչ-ոքի:

Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վիրահատել են` գլխուղեղից արյան թանձրուկը վերացնելու համար, սակայն նրա օրգանիզմը չի դիմացել վիրահատական միջամտությանը: