Ուրալում կինը ամորձատելու միջոցով սպանել է ամուսնուն` դավաճանության համար

01:31 • 03.02.12

Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանի գյուղերից մեկում հայտնաբերվել է 45-ամյա Անատոլի Լունեգովի դին` հատված սեռական օրգաններով, հայտնում է lifenews.ru-ն:

Հանգուցյալի կինը` Տատյանան պատմել է, որ ամուսնուն մահացած է գտել աշխատանքից տուն վերադառնալուց հետո:
Հետաքննությամբ պարզվել է, սակայն,որ իրականում ամուսնուց 15 տարով մեծ կինը խանդի հողի վրա, ամուսնու՝ սիրուհի ունենալու պատճառով, քնած ժամանակ ամորձատել է ամուսնուն և թողել, որպեսզի արնաքամ լինի` ասելով միայն. «Տեսնենք հիմա ում ես պետք»:

Քննիչները պատրաստվում են կնոջը ստուգել նաև ստի դետեկտորով: Նրան սպառնումէ 15 տարվա ազատազրկում: