Ավելի քան 600 վիրավոր Կահիրեում, երկու զոհ` Սուեզում
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում այս գիշեր ոստիկանության հետ բախումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 600 ցուցարար, երկուսը` սպանվել եգիպտական Սուեզում, ոստիկանական բաժանմունք ներխուժելիս:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել Ներքին գործերի նախարարության շենք, ինչին խոչընդոտել են իրավապահները` նրանց նկատմամբ կիրառելով արցունքաբեր գազ: Ի պատասխան` ցուցարարներն իրավապահների ուղղությամբ քարեր են նետել:
Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել եներկրի իշխանության ղեկին գտնվող Բարձրագույն զինվորական խորհրդի դեմ կարգախոսներ:
Բախումներ են տեղի ունեցել նաև հինգշաբթի: Ցուցարարները ոստիկանությանը մեղադրում են անգործության մեջ` եգիպտական Պորտ Սաիդում ֆուտբոլային խաղից հետո անկարգությունները չհանդարտեցնելու մեջ, որին զոհ գնաց 79 մարդ:
Եգիպտոսում հայտարարվել է եռօրյա սուգ: Իշխանությունները խոստացել են հետաքննել ողբերգության հանգամանքները և պատժել մեղավորներին:









