Հրդեհ՝ «Շիրակ» հյուրանոցում

01:16 • 03.02.12

Փետրվարի 2-ին, ժամը 23։46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող «Շիրակ» հյուրանոցի տանիքից ծուխ է նկատվում: Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով և հատուկ փրկարար ջոկատի ավտոսանդուղքը: